Գերմանիայի Վայդենթալ քաղաքում տեղի է ունեցել սուրբծննդյան տոնածառերի նետման ավանդական ամենամյա առաջնությունը:
Առաջնության մասնակիցներն ուժերը չափել են երեք մրցակարգում. «նիզակի նետում», «մուրճի նետում» և «նետում բարձրություն»՝ որպես մարզագործիքներ օգտագործելով իրենց ժամկետը ծառայած սուրբծննդյան եղևնիները: Վայդենթալում այս մրցաշարն անցկացվում է արդեն 12 տարի: