Պարզագույն թեստը կօգնի հաշվարկել բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը
Advertisement 1000 x 90

Պարզագույն թեստը կօգնի հաշվարկել բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը

Բերանի խոռոչի քաղցկեղը 10-ից 9 դեպքում զարգանում է կանխելի վտանգի գործոնների պատճառով, որոնք կապված են մարդու կենսակերպի հետ, ինչպիսին են՝ ծխելը, սխալ սնվելը և ալկոհոլային խմիչքների չարաշահումը:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում պարզագույն թեստ, որի օգնությամբ կարելի է հաշվարկել կոնկրետ մարդու մոտ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Պարզապես պատասխանեք այս հարցերին և գրառեք ձեր պատասխանները:

Արդյոք ծխո՞ւմ եք

  1. Ծխում եմ և անչափ շատ
  2. Ծխում եմ, բայց քիչ
  3. Ծխել եմ, բայց թողել եմ
  4. Երբեք չեմ ծխել

Շաբաթական որքա՞ն ալկոհոլային ըմպելիք եք խմում

  1. 14 միավորից ավելի
  2. 6-13 միավոր
  3. 1-5 միավոր
  4. Չեմ խմում

Որքա՞ն հաճախ եք օրալ սեքսով զբաղվում

  1. Ամեն օր
  2. Շաբաթը մեկ անգամ
  3. Ամսական մեկ անգամ
  4. Տարեկան մեկ անգամ կամ ավելի հազվադեպ

Ամեն օր քանի չափաբաժին ձուկբանջարեղեն և մրգեր եք ուտում

  1. 0
  2. 1-4
  3. 5-9
  4. 10+

Օգտագործո՞ւմ եք արդյոք անծուխ կամ ծամվող թութուն

  1. Այո, հաճախ
  2. Այո, երբեմն
  3. Անցյալում օգտագործել եմ
  4. Երբեք չեմ օգտագործել

Յուրաքանչյուր A  պատասխանի համար ձեզ 10 միավոր գրանցեք, յուրաքանչյուր B-ի համար՝ 7 միավոր, յուրաքանչյուր C-ի համար՝ 3 միավոր, իսկ յուրաքանչյուր D-ի համար՝ 1 միավոր:

Իսկ հիմա հաշվարկեք արդյունքները.

0-5 միավոր – բերանի խոռոչի քաղցկեղի հավանականությունը ցածր է

Ըստ երևույթին, դուք առողջ կենսակերպ եք վարում, և ձեր կյանքում վտանգի կանխվող գործոների թիվը քիչ է, ինչի շնորհիվ բերանի խոռոչ քաղցկեղի առաջացման հավանականությունը ձեզ մոտ ցածր է: Սակայն սա առիթ չէ ատամնաբույժին կանխարգելիչ այցերն արհամարհելու համար:

6-20 միավոր – հավանականությունը միջին է

Ձեզ մոտ բերանի խոռոչի քաղցկեղի զարգացման հավանականությունը բավականին ցածր է, սակայն կարող եք այն ավելի ցածրացնել՝ ձեր կենսակերպում որոշ փոփոխություններ կատարելով: Մտածեք, թե ինչպիսի վնասակար սովորություններ ունեք, որոնցից հնարավոր է հրաժարվել: Եվ մի՛ մոռացեք պարբերաբար ատամնաբույժին այցելել:

21-30 միավոր – հավանականությունը բավականին լուրջ է

Ձեր կյանքում բերանի խոռոչի քաղցկեղի հետ կապված վտանգի մեծ թվով գործոններ կան, ուստի անհրաժեշտ է լրջորեն մտածել ձեր կենսակերպի և այն մասին, թե այն ձեզ ուր կարող է հասցնել:

Աշխատեք փոխել ձեր սննդակարգը և հրաժարվել վնասակար սովորություններից: Նաև պարբերաբար ատամնաբույժին այցելեք և հայելու դիմաց ինքնուրույն ստուգեք ձեր լնդերն ու բերանի խոռոչը: Ցակացած խոց կամ ուռուցք նկատելիս բժշկին այցելությունը մի՛ հետաձգեք:

31-50 միավոր – բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման վտանգը շատ բարձր է

Ձեզ մոտ բերանի խոռոչի քաղցկեղի առաջացման հավանականությունը շատ բարձր է, ուստի անհրաժեշտ է շտապ վերանայել կենսակերպը և հրաժարվել վնասակար սովորություններից, որոնց պատճառով հայտնվել եք ռիսկի խմբում:

med.news.am