Tert.am Life-ին հայտնի է դարձել, որ մոդել Անահիտ Հարությունյանը, որը հանդիսատեսին հայտնի է սկանդալային կերպարներով, այս օրերին նկարահանվում է Հանրային հեռուստաընկերության նոր սիթքոմում` «Տանդեմ»-ում, որի ռեժիսորը դերասան Արման Նշանյանն է։
Սիթքոմում Անահիտը մարմնավորում է բարի մենեջերի։ Թեև հանդիսատեսը սովոր է մոդելին տեսնել բաց կերպարներով, այս դեպքում շեշտը դրված չէ նրա համարձակության և բաց հագուկապի վրա։ Ստեղծագործական թիմը վստահ է, որ հեռուստադիտողն իր համար կբացահայտի նոր Անահիտ Հարությունյանի։
Սա Անահիտի առաջին փորձն է որպես դերասանուհի։ Առաջին նկարահանումները հաջող են անցել։
Ի դեպ, թեև Անահիտը Tert.am Life-ին տված հարցազրույցում ասել էր, որ այլևս բաց կերպարներով չի ներկայանա, քանի որ սիրելին խանդոտ բնավորություն ունի, երեկ հերթական աժիոտաժն է ստեղծել իր անվան շուրջ` հրապարակելով մերկ լուսանկար գորգերի ֆոնին։ Լայն քննարկումների տեղիք տված լուսանկարը նոր աշխատանք չի ենթադրում, քանի որ այն արվել է սրանից 2 տարի առաջ։