Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը
Advertisement 1000 x 90

Amazon-ի սեփականատերը դարձել է պատմության մեջ ամենահարուստ մարդը

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը իր կարողությամբ գերազանցել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ռեկորդը։ Ինչպես գրում է Bloomberg-ը, հունվարի 9-ի դրությամբ, Բեզոսը գլխավորել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը՝ 105.1 մլրդ դոլարով։ Գեյթսի կարողությունը 93.3 մլրդ է։

Forbes-ի գնահատականներով նույնպես Բեզոսն առաջինա է. նրա կարողությունը գնահատվում է 104.4 մլրդ դոլար, Գեյթսինը՝ 92 մլրդ։

Ջեֆ Բեզոսն իր կարողությամբ Բիլ Գեյթսին գերազանցել էր դեռևս 2017 թվականի հուլիսին, սակայն տարբերությունը այդքան մեծ չէր՝ 500 մլն դոլար։ Նոյեմբերի վերջին Բեզոսի կարողությունը հասավ 92 մլրդ դոլարի, սակայն դա դեռ բացարձակ ռեկորդ չէր։

Բեզոսի կարողությունը առաջին անգամ գերազանցեց 100 մլրդ դոլարը 2017 թվականի նոյեմբերին։

Իսկ 2018-ի սկզբին, ինչպես գրում է Bloomberg-ը, Amazon-ի բաժնետոմսերի արժեքն աճեց 6.6%-ով, այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Երախտագիտության օրվան հաջորդած հնգօրյակում ԱՄՆ խոշորագույն առևտրային հարթակներում հաճախորդների կատարած ծախսերի 89%-ը բաժին է ընկնում Amazon-ին։

Ջեֆ Բեզոսին են պատկանում նաև տիեզերական տուրիզմով զբաղվող Blue Origin ընկերությունը և Washington Post թերթը։