Նարեկ Ադամյանի Facebook-յան գրառումը. «Միշտ մտածել եմ ինչի՞ մենք պատմական սերիալներ չունենք, ի՞նչն է խանգարում նկարահանել: Վերջապես նկարահանվեց, բայց…
Արմենիաին բնորոշ վատ սցենարով սերիալ, որը ավելի լավ է չնկարեին: Սերիալը պատմում է հեթանոսական շրջանի մասին երբ Տիգրան 2-րդը պետք է թագադրվեր:
Ինչի՞ չեն նկարահանել սերիալը ըստ Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծի» շատ ավելի որակյալ կլիներ ու հետաքրքիր կլիներ նայել: Էտ առումով հայկական պատմավեպերը հնարավորություն ընձեռում են: Շատ լավ պատմական սերիալներ կարելի է նկարահանել` Մուրացանի«Գևորգ Մարզպետունի», Րաֆֆու «Խենթի», «Կայծերի» Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետի» ու էլի շատ ուրիշ պատմավեպերի հիման վրա:
Բայց կա մի բայց, եթե նկարելու են նման որակի ավելի լավ է չնկարեն:
Հ.Գ. Գոնե օրինակ վերցնեն կորեացիներից, ովքեր իրոք կարողանում են նկարահանել պատմական սերիալներ: Արդեն հասցրել եմ նայել իրենց նկարահանած 7-ից ավելի սերիալներ ու ընդհանրապես չեմ փոշմանել»: