
Հանրապետության տարածքում հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ին շրջանների զգալի մասում տեղումներ կլինեն, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։
«Օդի ջերմաստիճանը հունվարի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, հունվարի 14-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 3-4 աստիճանով, ցերեկը կնվազի 2-3 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:
Երևանում հունվարի 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հունվարի 14-ին ձյուն կտեղա։
Այսօր` հունվարի 10-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 7-9 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` -2 -4 աստիճան ցուրտ։