Այն խնդիրները, որոնք Բաքուն մտադիր էր 2017-ին իրականացնել՝ ձախողվեցին. araratnews.am
Advertisement 1000 x 90

Այն խնդիրները, որոնք Բաքուն մտադիր էր 2017-ին իրականացնել՝ ձախողվեցին. araratnews.am

Araratnews.am զրուցակիցն է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

– Պարոն Աբրահամյան տնտեսական առումով ինչպիսին էր անցնող տարին Արցախի համար:

– Տնտեսական տարին դեռ ամբողջությամբ չի ամփոփվել, սակայն այն ցուցանիշները, որոնք ունենք այս պահի դրությամբ փաստում են, որ բավականին հաջող տարի ենք ունեցել: Երկնիշ տնտեսական ցուցանիշներ, որոնք հնարավոր է եղել գրանցել գրեթե բոլոր ոլորտներում ունեցած բարձր ցուցանիշների արդյունքում:

 – Արցախում տնտեսական երկնիշ աճ է արձանագրվել, Հայաստանում այդառումով պատկերը տխուր է: Ձեր հաջողության գաղտնիքով կկիսվե՞ք:

– Որքան էլ Արցախի ու Հայաստանի տնտեսությունն իրար փոխկապակցված է, սակայն իրավիճակային առումով մեծ տարբերություններ կան:

– Արցախում տեղի ունեցան Սահմանադրական փոփոխություններԻնչ է այն տալու երկրին:

– Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում սա կարծես թե լավագույն լուծումն էր, որի արդյունքները տեսանելի կլինի մի քանի տարի հետո: Սա համակարգ է, ինչը հնարավորություն է տալու համեմատաբար խաղաղ և ճգնաժամային իրավիճակներում առավել արդյունավետ կառավարում իրականացնել:

– ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ այս տարվա անելիքներն արդյո՞ք բավարար էին:

– Անելիքներ ասվածը շատ ընդհանուր է. Հայաստանն ու Արցախն ամեն ինչ անում են հարցի՝ ռազմադաշտից քաղաքական դաշտ տեղափոխելու համար, այլ բան է, որ Ադրբեջան լրիվ հակառակն է անում:

– Սահմանին լարվածությունը չթուլացավՊաշտոնական Բաքուն ինչ նպատակներ կարողացավ լուծել:

– Սահմանագծին լարվածությունը նախորդ տարիների համեմատ առավել ցածր էր, ինչը պայմանավորված էր ադրբեջանական գործողությունների՝ վաղ փուլում նախանշելու և կանխելու:

Այն խնդիրները, որոնք Բաքուն մտադիր էր 2017 թվականին իրականացնել՝ ձախողվեցին:

– Ինչ սպասելիքներ և ծրագրեր ունեք հաջորդ տարվա համար:

– Արցախում մարդիկ գիտակցում են, որ 20-25 տարի առաջ ձեռք բերված հաղթանակը հնարավոր է պահել միայն ուժեղ, մարտունակ բանակի և տնտեսական կայուն աճի պայմաններում և մեր ջանքերը հենց այդ ուղղությամբ ենք ուղղելու:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

araratnews.am



Նման նյութեր