Գուֆը ո՞ղջ է. սուսերամարտիկ Յանա Եգորյանը ապշեցրել է իր համարձակ կերպարով. լուսանկարներ. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գուֆը ո՞ղջ է. սուսերամարտիկ Յանա Եգորյանը ապշեցրել է իր համարձակ կերպարով. լուսանկարներ. armeniasputnik.am

Oլիմպիական կրկնակի չեմպիոն, հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը նոր կերպարով է ներկայացել և իրարանցում առաջացրել սոցիալական ցանցերում։

Հայտնի սուսերամարտիկ Յանա Եգորյանը Instagram սոցիալական կայքում նոր ու համարձակ կերպարով լուսանկարներ է հրապարակել։

Լուսանկարում մարզիկը հայտնի ռուսական ռեփեր Ալեքսեյ Դոլմատովի (Գուֆի) հեղինակած սպորտային հագուստով է։

Յանայի «համարձակությունը», վառ շպարն ու գլխարկն անտարբեր չեն թողել նրա էջի բաժանորդներին։

«Հագուստը չի կարող զարդարել մարդուն, իսկ մարդը կարող է այդ անել։ Օրինակ` Յանան», «Յանային ամեն ինչ սազում է», «Ինչպիսի հայացք», «Ճաշակով է։ Ամեն հարցում հիանալի է», «Մագնիսական հայացք է»,- գրել են սուսերամարտիկի հետևորդները։

Իսկ Յանայի երկրպագուներից մեկը գրել է, որ նա հիանալի տեսք ունի ինչպես լուսանկարներում, այնպես էլ կյանքում։

Ինչ-որ մեկը գրել է, որ կերպարն անսպասելի է, բայց Յանան, միևնույնն է, բարձունքի վրա է։ Իսկ մեկ ուրիշն էլ նրան նույնիսկ համեմատել է հաղորդավար ու երգչուհի Օլգա Բուզովայի հետ։

«Գուֆը մահացել է». սա համացանցում ամենատարածված մեմերից է այն մասին, թե իբր հայտնվի ռեփեր Գուֆը (Ալեքսեյ Դոլմատովը) մահացել է։

Գուֆի մահվան մասին լեգենդը տարածվեց 2011 թվականի հունվարի 25-ին։ Այն ժամանակ լուրեր էին պտտվում, որ նա ռեփեր Բաստայի ու դիզայներ Արտեմի Լեբեդևի հետ մահացել է Դոմոդեդովո օդանավակայանի ահաբեկչության ժամանակ։ Չգիտես ինչու, հենց Դոլմատովի մահվան թեման դարձավ ամենաքննարկվողը։ Վեճերն այնքան ծավալվեցին, որ չնայած լուրն արագ հերքվեց, այդուհանդերձ «մահացած Գուֆը» մեմի վերածվեց։ Միաժամանակ դարձավ նաև կեղծ տեղեկությունը գրագետ ձևով տարածելու օրինակ։

armeniasputnik.am