Իրինա Հարությունյանի տարբերվող Ամանորն ու ամուսնու եւ որդու խոստումը. bravo.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իրինա Հարությունյանի տարբերվող Ամանորն ու ամուսնու եւ որդու խոստումը. bravo.am

Իրինա Հարությունյանը տարեմուտն ընտանիքի հետ դիմավորել է Ծաղկաձորում, իսկ մինչ այդ կրտսեր որդու հետ Ամանորի թեմատիկայով լուսանկարահանման է մասնակցել: Թե ինչպես են անցել տոնական օրերը, ֆոտոշարքին ինչու չեն մասնակցել մեծ տղան և ամուսինը, ինչ կարևոր առիթ են նշել օրերս, և թե ինչպիսին են հարաբերությունները սերիալային գործընկերների հետ, դերասանուհին պատմել է BRAVO.am-ին:

«Մեր ընկերական մեծ շրջապատով շատ լավ ձմեռային օրեր անցկացրինք Ծաղկաձորում, թեև ձյուն այնքան էլ չկար: Աղմկոտ ու շատ ակտիվ ենք սկսել տարին, հուսամ` այդպես էլ կանցնի ողջ 2018-ը»,-ասել է նա և հավելել, որ այս անգամ հնարավորություն են ունեցել հեռու մնալ խոզի բդից և բլինչիկներից. «Այլ ձևով պլանավորեցինք մեր հանգիստը, ինչի շնորհիվ խուսափեցինք տարեցտարի կրկնվող երևույթներից, նույն քաղցրավենիքով միմյանց տուն գնալուց և այլն: Այլևս չենք բողոքի հետտոնական դեպրեսիայից, չենք ասի, որ հունվարը դժվար է անցնում»:

Լուսանկարները` Ketikyan Photo & Design Studio-ի

Ավելին՝ bravo.am կայքում



Նման նյութեր