Համաշխարհային բանկը 2018-ին Հայաստանի տնտեսական աճի 3.8 տոկոսանոց աճ է կանխատեսում: Աայն ամրագրված է Համաշխարհային բանկի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» 2018 թվականի զեկույցում: Հաջորդ երկու տարիների համար ՀԲ-ն Հայաստանի տնտեսական աճը կանխատեսում է 4 տոկոսի սահմանում:
Մասնագետները 2018-2020թթ. տնտեսական աճի ամրապնդումը մի շարք երկրներում, այդ թվում` Հայաստանում, կապում են հումքային ապրանքների գների ամրապնդման և ներքին պահանջարկի ու դրամային փոխանցումների ավելացման հետ:
Համաշխարհային բանկը 2018-ին Ադրբեջանի համար կանխատեսում է 0.9, Թուրքիայի համար 3.5, Վրաստանի համար 4.2, Բելառուսի` 2.1, Ղազախստանի` 2.6, Ռուսաստանի` 1.7, Ուկրաինայի համար 3.5 տոկոս տնտեսական աճ:
2018 թվականի պետական բյուջեով Հայաստանում տնտեսական աճը նախատեսված է 4.5 տոկոսի չափով: