Երեկ՝ հունվարի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Մխչան գյուղի Ալավերդյան 8 տան բնակիչը ահազանգել է Ոստիկանության Արտաշատի բաժին և հայտնել, որ գալով տուն՝ իր տանը հայտնաբերել է իրեն անծանոթ տղամարդու դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Սևան Քոչարյանի և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ քննիչ Մնացականյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Արամայիս Սարգսյանն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:
Թե ինչպես և ինչու է Ա. Սարգսյանը հայտնվել իրեն անծանոթ մարդկան տանը՝ պարզ կլինի քննության ընթացքում, որը վարում է Արարատի մարզային քննչական վարչությունը: