Իրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել. arevelk.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Իրանի հայկական եկեղեցում կանայք սարկավագ են օծվել. arevelk.am

Ըստ որոշ տեսաբանների՝ հայ եկեղեցին պատմական քայլ է կատարել. «Արեւելքի» տեղեկություններով,  Թեհրանի Սբ Սարգիս Մայր եկեղեցում  հայ կանայք սարկավագ են օծվել և խորանի վրա տղա սարկավագների հետ միասին օգնում են պատարագչին:  Հետաքրքիր է, որ այս համարձակ քայլը տեղի է ունեցել մի երկրում, որտեղ կանանց իրավունքների հարցում խիստ սահմանափակումներ են գործում:  Տարածված լուսանկարներից երևում է, որ պատարագի և Սուրբ հաղորդության ժամանակ պատարագչին՝ Թեհրանի թեմի փոխառաջնորդ Տեր Մակար եպս. Աշգարյանին օգնում են սարկավագի հագուստով կանայք:

Սարկավագների հիմնական պարտականություններն են՝ խնկարկել, պատարագին Ավետարան կարդալ, ժողովրդին քարոզներով աղոթքի առաջնորդել։ Թեհրանի  հայկական առաջնորդանիստ եկեղեցում կանանց սարկավագության այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն:

arevelk.am