«Պարապությունը համարվում է բարձր պատիվ»
Advertisement 1000 x 90

«Պարապությունը համարվում է բարձր պատիվ»

Պատմաբան Վահե Անթանեսյանի հրապարակումը Facebook-ի իր էջում.

«Պարապությունը համարվում է բարձր պատիվ, և ամեն ոք ձգտում է բաժին ունենալ այդ կարծեցյալ բարիքից: Ես ինքս պատանի հասակում հակում էի զգում պարապությանն անձնատուր լինելու: Բայց երբ տեսա, թե պարապությունը մինչև ուր է հասցնում, երբ տեսա, թե ինչի հասցրեց այն իմ եղբայր Մուրադին` կատարյալ վայրենության և խելագարության, ես թոթափեցի ինձնից այն լուծը, որ դնում է այդ ախտը: Այո, միայն այն ժամանակ, երբ կարողանանք հաղթահարել այդ անհոգությունը, որ հատուկ է մեր ժողովրդին, երբ վանենք մեզնից փափկակեցությունը, որ բխում է հարեմական կյանքի չափազանցություններից, այդ ժամանակ մենք կբուժենք մեր Օսմանյան կայսրությունը:
Աբդուլ-Համիդ Բ»:



Նման նյութեր