Փաստը, որ զինված անձինք Փարիզի հյուրանոցներից մեկում կողոպտել են Քիմ Քարդաշյանին՝ տանելով նրա՝ մի քանի միլիոն արժողությամբ զարդը, շատերին երջանկացնում է: Նրանք համարում են, որ նա արժանի է նման վերաբերմունքի: Շատերի կարծիքով, Քարդաշյանի՝ հայտնի լինելու մասնագիտական հավակնությունը, ինչպես նաև այդ աշխատանքից վաստակած հսկայական գումարները, նրան դասում են հատուկ դասի մարդկանց շարքին, որոնց հանդեպ ցանկացած անթույլատրելի վարքագիծ ողջունելի է:
Նրանք հատկապես հաճույք են ստանում հանրահայտ կանանց հանդեպ անքաղաքավարի վերաբերմունքի դրսևորումներից: Այդ քամահրական վերաբերմունք ունեցողները արդարացնում են իրենց տեսակետը նրանով, որ ասում են, թե հայտնիները պետք է հաշվի առնեն, որ իրենց հետ կարող է նման անկանխատեսելի դեպքեր էլ պատահել:
Քիմ Քարդաշյանը կին է, որի աշխատանքը իրեն ցուցադրելն է, որն իր անձնական կյանքը հեռուստաշոուի միջոցով դարձրել է իր կապիտալը: