ՀՖՖ պաշտոնական հաղորդագրության համաձայն, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ պատվիրակությունը Երևան-Վարշավա չարտերային թռիչքով ժամանել են Վարշավա:
Հայաստանի հավաքականին դիմավորելու էր եկել Լեհաստանում Հայաստանի դեսպան Էդգար Ղազարյանը:
Հայ ֆուտբոլիստներն օդանավակայանից ավտոբուսով ուղևորվեցին «Մարիոթ Վարշավա Հոթել»:
Լեհաստան – Հայաստան խաղը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։