Յանա Եգորյանն ու Մարգարիտա Սիմոնյանը դարձել են Պուտինի վստահված անձինք. tert.am
Advertisement 1000 x 90

Յանա Եգորյանն ու Մարգարիտա Սիմոնյանը դարձել են Պուտինի վստահված անձինք. tert.am

Օլիմպիական երկակի չեմպիոն, ռուսաստանաբնակ սուսերամարտուհի Յանա Եգորյանը և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը դարձել են Վլադիմիր Պուտինի վստահված անձինք, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ընդհանուր առմամբ, ՌԴ ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների համար գրանցել է գործող նախագահ Վլադիմիր Պուտինի 259 վստահված անձի: Ռուսական օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածուն իրավունք ունի նշանակել մինչև 600 վստահված անձ:

Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին, նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին:

Վստահված անձանց ցանկում են ընդգրկվել նաև Ալեքսանդր Մասլյակովը, Միխայիլ Պիոտրովսկին, Վլադիմիր Ուրինը, Նիկոլայ Ցիսկարիձեն, Լեոնիդ Յակուբովիչը, Լև Լեշչենկոն, Դիանա Գուրցկայան, Իգոր Բուտմանը, Իգոր Կրուտոյը, Պոլինա Գագարինան, Միխայիլ Բոյարսկին, այլք:

Վստահված անձանց երկրորդ մասը նախատեսվում է փոխանցել ԿԸՀ-ին մինչև հունվարի վերջ: Գործող նախագահի նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Անդրեյ Կոնդրաշովի խոսքով՝ դա նախևառաջ կախված է լինելու անձամբ Պուտինից, ով անձամբ է հաստատում այդ ցանկը:

tert.am