Արքայազն Հարիի հարսնացուին, թեպետ շատերը համարում են ժամանակակից մոխրոտ, բայց, եթե հաշվենք նախկին դերասանուհու կարողությունը, ստացվում է բավականին պատկառելի գումար:
Օրերս Մեգանի խորթ քույրը վերջինիս մեղադրել էր անշնորհակալ լինելու մեջ. «Եթե Մեգանը կարող է իրեն թույլ տալ զգեստ 75 հազար դոլարով, ապա կարող է նաև օգնել հորը՝ լուծել իր ֆինանսական խնդիրները»,-ասել էր նա: Լրատվամիջոցները միանգամից սկսել էին հաշվել Հարիի հարսնացուի կարողությունը և Celebrity Net Worth-ի տվյալներով ՝ Մեգան Մարքլը միլիոնատեր է:
Suits սերիալի դրվագում նկարահանվելու համար դերասանուհին ստացել է 50 հազար դոլար, իսկ նրա տարեկան եկամուտը կազմել է 450 հազար դոլար գումարած գովազդներից ստացված գումարները:
Մեգան Մարքլի ընդհանուր կարողությունը կազմում է 5 մլն դոլար: Նշենք, որ Քեյթ Միդլթոնի կարողությունը 10 մլն դոլար է: Արքայազն Հարիի կարողությունը կազմում է 40 մլն դոլար:
Հետաքրքիր է, որ թագավորական ընտանիքից Մեգան Մարքլին ֆինանսավորվելու հարցը խնդրահարույց է անգամ արքայական ընտանիքի անդամ դառնալուց հետո: Մեգանը ամերիկուհի է և ամուսնու կամ նրա ընտանիքից գումար ստանալու դեպքում ստիպված կլինի հարկեր վճարել ԱՄՆ համապատասխան մարմիններին: