Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը շարունակում է ելույթները Բելառուսի բաց առաջնությունում:
Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Երևանի «Արարատ» հոկեյի ակումբը Բելառուսի բարձրագույն խմբի բաց առաջնությունում արտագնա երկու հանդիպում անցկացրեց «Դինամո» ԲՖՄԸ-ի հետ, որից առաջինի լրացուցիչ ժամանակում հաղթեց 2:1 հաշվով, երկրորդում զիջեց՝ 2:4: «Արարատը» 36 խաղից հետո 70 միավորով 14 թիմերի մեջ վեցերորդն է: Մյուս ակումբները երկու-երեք խաղ ավելի են անցկացրել:
Հաջորդ հանդիպումներն «Արարատը» սեփական հարկի տակ կանցկացնի «Յունիորի» հետ հունվարի 15-ին և 16-ին: