Հայաստանի առաջնությունը կվերադառնա հեռուստաեթեր
Advertisement 1000 x 90

Հայաստանի առաջնությունը կվերադառնա հեռուստաեթեր

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները շուտով կհեռարձակվեն հայկական հեռուստաալիքներից մեկով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, սակայն, չմանրամասնեց, թե որ հեռուստաալիքը կցուցադրի առաջնության խաղերը:

Հիշեցնենք` Բարձրագույն խմբի առաջնության հանդիպումները տևական ժամանակ է` հեռարձակվում են միայն օնլայն տիրույթում, իսկ մինչ այդ` ցուցադրվում էին «ArmNews» հեռուստաընկերության եթերում:

armsport.am