Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը վերջին շրջանում ԱՄՆ–ում էր։ Նրա հետ էին նաև կինը` Անին և դուստրը` Լուսեն։ Այս ընթացքում խոսակցություններ էին տարածվել, թե Ավետն արտագաղթել է ԱՄՆ և մտադիր է հետագա գործունեությունն այնտեղ շարունակել։
Շատերը քննադատել էին նրան` նման որոշման համար, իսկ հաղորդավարը չէր արձագանքել այս լուրերին` հավատարիմ մնալով իր սկզբունքին չմեկնաբանել իր անվան շուրջ շրջանառվող ամեն ասեկոսե։
Tert.am Life–ին հայտնի է դարձել, որ Ավետն արդեն Հայաստանում է և շարունակում է գործունեություն ծավալել Հայաստանում։
Հիշեցնենք, որ Ավետն ընտանիքի հետ ԱՄՆ էր մեկնել նոյեմբերին։