Բրազիլացի 14-ամյա դեռահասը աշխարհում 5-րդ մարդն է, որը կատաղությունից բուժվել է
Advertisement 1000 x 90

Բրազիլացի 14-ամյա դեռահասը աշխարհում 5-րդ մարդն է, որը կատաղությունից բուժվել է

Բրազիլիայից 14-ամյա Մատեուշ դոշ Սանտոշ դա Սիլվան, նրա 17-ամյա եղբայր Լուկաշը և 10-ամյա քույր Միրիան չղջիկներից կատաղության վիրուսով էին վարակվել: Լուկաշը և Միրիան մահացել էին մեկ շաբաթ անց, Մատեուշը ողջ է մնացել:
Բրազիլիայի առողջապահության ոլորտի պաշտոնական ներկայացուցիչները հայտնել են, որ դեռահասը դարձել է աշխարհում 5-րդ մարդը, որը չղջիկներից կատաղության վիրուսով վարակվելուց հետո ողջ է մնացել, հայտնում է Daily Mail-ը:

Նա առողջացել է նորարարական բուժման շնորհիվ, որի ընթացքում նրան արհեստական կոմայի մեջ են դրել, որ նա կարողանա բավական երկար ողջ մնալ հակամարմինների իմունային համակարգի մշակման համար, որոնք պայքարում են վիրուսի դեմ:

Բրազիլիայում սա կատաղությունից բուժվելու երկրորդ դեպքն է, առաջինը եղել է 2009 թվականին:

Տղայի հայրը Մատեուշի փրկությունը հրաշք է համարում:

Կատաղությունը շատ հազվադեպ, բայց ծանր ինֆեկցիա է համարվում, որը գրեթե միշտ մահվամբ է ավարտվում: Վիրուսն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը:

Մատեուշը 40 օր անցկացրել է հատուկ հսկողության ներքո, նրա բժշկի խոսքով՝ տղային հաջողվել է փրկել վաղ ախտորոշման և հոսպիտալացման շնորհիվ: Ցավոք, Մատեուշի եղբորն ու քրոջը չի հաջողվել փրկել:

med.news.am



Նման նյութեր