Հայաստանի Ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը կրկին կստանձնի ընտրանու ղեկը: TotalFootball.am-ին հայտնի է դարձել, որ Լեհաստանի հավաքականի հետ ԱԱ-2018-ի ընտրական փուլում կայանալիք հանիպումից հետո Վարդան Մինասյանը վերադառնալու է նախկին պաշտոնին: Ըստ մեր տեղեկությունների` նա հավաքական է վերադարձնելու նաև իր բացակայության ընթացքում հավաքականից հեռացած և հեռացված ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ պաշտոնապես Հայաստանի Ազգային հավաքականի ղեկը Վարդան Մինասյանը ստանձնել էր 2009 թվականի ապրիլի 1-ին: Նրա օրոք մեր ընտրանին գրանցել է իր պատմության լավագույն արդյունքները ինչպես ընտրական փուլերում (ԵԱ-2012, ԱԱ-2014), այնպես էլ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում (Վարդան Մինասյանի` գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու պահին մեր հավաքականը ռեկորդային` 38-րդ տեղում էր):
2013 թվականի հոկտեմբերի 21-ին Վարդան Մինասյանը հայտարարեց, որ նոր ընտրական փուլում այլևս չի գլխավորելու Հայաստանի հավաքականը: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում էր հոկտեմբերի 31-ին: