1. Ալեքսանդր Պուշկինը ծնվել է 1799 թ. մայիսի 26-ին և ապրել է ընդամենը 37 տարի: 1837 թ. նա դուելում մահացու վնասվածք է ստացել և երկու օր անց՝ հունվարի 29-ին մահացել: Մինչ38-ամյակի լրանալը մնացել էր ընդամենը 4 ամիս:
2. Պոտեը պատմում է, որ ինքն իրեն հիշում է 4 տարեկանից սկսած: 1803 թ. նա համարյա ընկնում էր Ալեքսանդր I-ի ձիու սմբակների տակ: Ոչ ոք չտուժեց, միայն նրա դայակը շոկ տարավ:
3. Պուշկինի մանկությունն անցել է Մոսկվայում՝ ֆրանսիացի ուսուցիչների շրջապատում: 12 տարեկանում նա սկսել է ուսանել Ցարսկոյե Սելո լիցեյում, որտեղ ստացել է «ֆրանսիացի» մականունը՝ ընդհանրապես պոեզիայի և մասնավորապես ֆրանսիական բանաստեղծությունների հանդեպ սիրո համար:
4. Հետաքրքիր է այն փաստը, որ Պուշկինն այս լիցեյ է ընդունվել միջնորդությամբ: Նրա հորեղբարը՝ Վասիլիյ Լվովիչը, ով անձամբ ծանոթ էր մինիստր Սպերանսկու հետ, միջնորդել է փոքրիկ Սաշայի ընդունելությանը:
5. 30-ից լիցեյն ավարտեցին 29 աշակերտներ: Պուշկինը գտնվում էր «պատվավոր» 26-րդ հորիզոնականում: Բացի սուսերամարտից, ֆրանսիական և ռուսական գրականությունից, որոնցում նա բացարձակ առաջատարն էր դասարանում, մյուս առարկաները Պուշկինի մոտ չէր ստացվում հեշտությամբ ընկալել: