Պյոտր Սվիտալսկին հեռանկարային է համարում Աշոցքում դահուկասպորտի զարգացումը
Advertisement 1000 x 90

Պյոտր Սվիտալսկին հեռանկարային է համարում Աշոցքում դահուկասպորտի զարգացումը

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մեծ հեռանկար է տեսնում Աշոցքում դահուկասպորտի զարգացման համար:

«Հրաշալի նախաձեռնություն է Աշոցքում անցկացնել դահուկասահքի Հայաստանի առաջնությունը: Ես այստեղ եմ, քանի որ Եվրամիությունը ուզում է գումարներ ներդնել այս տարածաշրջանում՝ զարգացնելով մասսայական սպորտը և տուրիզմը: Իմ կարծիքով՝ Աշոցքը մեծ հեռանկար ունի և կարող է դահուկասպորտի կենտրոն դառնալ: Առաջնության մասնակիցներն Իրանից, Վրաստանից, նույնիսկ Լատինական Ամերիկայից ցույց տվեցին, որ այս վայրը գրավիչ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սվիտալսկին:

Վերջինս փաստեց, որ Եվրամիությունը ցանկություն ունի փետրվարին դահուկավազքի փառատոն անցկացնել Աշոցքում։ Նա ընդգծեց՝ լիահույս են, որ մարզասերները մեծ հետաքրքրությամբ կմասնակցեն այդ փառատոնին:

Հունվարի 12-14-ը Աշոցքում առաջին անգամ անցկացվեց դահուկավազքի Հայաստանի առաջնությունը, որի բացարձակ չեմպիոններ դարձան Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը: