Շապեկոենսեի՝ ավիաաղետից փրկված ֆուտբոլիստը գոլը նվիրել է զոհված թիմակիցներին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Շապեկոենսեի՝ ավիաաղետից փրկված ֆուտբոլիստը գոլը նվիրել է զոհված թիմակիցներին

«Շապեկոենսեի» պաշտպան Ալան Ռուշելը «Տուրաբաոյի» հետ խաղում դարձել է գոլի հեղինակ: Նա այդ գոլը նվիրել է իր զոհված թիմակիցներին:

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 28-ին ակումբի ֆուտբոլիստների ինքնաթիռն ավիաաղետի էր ենթարկվել Կոլումբիայի տարածքում:

Ողջ էին մնացել միայն երեք ֆուտբոլիստներ՝ պաշտպաններ Ռուշելը և Նետուն, ինչպես նաև Ֆոլմանը:

armsport.am