ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատմել է, որ իր հարսանեկան լուսանկարները համացանցում հրապարակել է լուսանկարիչը: Այս մասին գրում է Life.ru-ն: Դիվանագետի խոսքով՝ իր և ամուսնու պսակադրությունը կազմակերպվել էր շատ հապճեպ կերպով, դրա համար արարողությունը շատ համեստ էր և ուրախ: Դրան մասնակցել է ընդամենը երեք հյուր, այդ թվում և լուսանկարիչը, ով 2016 թվականին «չգիտես ինչու լուսանկարները հրապարակել է համացանցում»:
Զախարովան նշել է, որ իր հարցին, թե ինչու է նա դա արել, լուսանկարիչը պատասխանել է, որ ցանկացել է հանրությանը ցույց տալ նրան ոչ պաշտոնական կերպարով: Նա ինձ ասաց. «Գիտես, քեզ բոլորը տեսնում են պաշտոնական կերպարով, իսկ ես քեզ տեսել եմ այսպիսին, ցանկացա, որպեսզի այսպես ևս քեզ տեսնեն»,- ասել է Զախարովան: