«Որոշել էի 30-ամյակս մեծ հավաքույթով նշել, սակայն չստացվեց». Գոռ Հակոբյանի` 30–ամյակը չնշելու պատճառը. life.tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Որոշել էի 30-ամյակս մեծ հավաքույթով նշել, սակայն չստացվեց». Գոռ Հակոբյանի` 30–ամյակը չնշելու պատճառը. life.tert.am

Դերասան, երգիչ Գոռ Հակոբյանը երեկ նշել է 30-ամյակը, ինչի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել, իսկ ամենահուզիչը, թերևս կնոջ կողմից էր։ Հրանուշը Ֆեյսբուքի իր էջում գրել էր. «Մեր համատեղ կյանքի ամեն տարվա հետ ես քեզ ավելի ու ավելի ուժեղ եմ սիրում։ Ես հպարտանու եմ  քեզնով։ Ծնունդդ շնորհավոր, հարազատս։ Միշտ մեզ հետ եղիր»։

Tert.am Life–ի հետ զրույցում Գոռը խոսեց 30-ամյակը չնշելու պատճառի և որդու հետ ճամփորդության մեկնելու մասին։

«Քանի որ այս տարի 30-ամյակս է, որոշել էի մեծ հավաքույթ կազմակերպել, սակայն որոշեցի գնալ ԱՄՆ և ամեն ինչ փոխվեց։ Այսօր գիշերը որդուս հետ մեկնում եմ ԱՄՆ, որոշեցի այս տարի խնջույք չկազմակերպել։ Երեկ կնոջս ու երեխաներիս հետ գնացել էինք Գյումրի, որտեղ ընտանիքիս հետ նշեցինք ծնունդս։ Կարծում եմ` ծնունդս ամենալավը Ամերիկայում կնշեմ»,- ասաց երգիչը։

Գոռն ԱՄՆ է մեկնում ավագ որդու` Վարդանի հետ, քանի որ վաղուց նրան խոստացել էր տանել Դիսնեյ լենդ։ Գոռը հայտնեց, որ նաև անձնական գործեր ունի ԱՄՆ-ում։ Դերասանի կինն ու կրտսեր որդին` Ֆելիքսը կմնան Հայաստանում։ Հայր ու որդի Հայաստան կվերադառնան մոտ երկու շաբաթից։

Ինչ վերաբերում է տարեդարձի անակնկալին, Գոռը նշեց, որ Հրանուշին թույլ չի տվել այս տարի անակնկալ մատուցել իրեն։ «Ես նախապես զգուշացրել էի, որ Հրանուշը ոչ մի անակնկալ չկազմակերպի։ Շատ խիստ էի ասել, ինքն էլ, որպես խոնարհ հարս, լսել էր ինձ»,– ասաց դերասանը։ Խոսելով կնոջ մատուցած նվերի մասին` Գոռը նշեց, որ Հրանուշն իրեն թանկարժեք նվեր է մատուցել, սակայն չցանկացավ բացահայտել, թե ինչ։

life.tert.am