Քարդաշյան քույրերը հյուր էին գնացել բոլոր ժամանակների ամենահայտնի երգչին` Մայքլ Ջեքսոնին։
Հայտնի հեռուստաաստղ 37-ամյա Քիմ Քարդաշյանը և նրա 38-ամյա քույրը` Քորթնին, դատելով իրենց հրապարակած նկարից, լավ ժամանակ են անցկացրել Մայքլ Ջեքսոնի ռանչոյում։
Հեռավոր 1994–ին, երբ արվել է այս լուսանկարը, փոփ երաժշտության արքա Ջեքսոնը փառքի գագաթնակետին էր հասել։ Շատ երեխաներ էին երազում հայտնվել Կալիֆոռնիայում գտնվող նրա հայտնի ագարակում` Նևերլենդում (Neverland Valley Ranch)։ Հսկայական համալիրը, որ 5 անգամ մեծ է Մոնակոյի պալատից, կոչել են ի պատիվ այն երկրի, որտեղ ապրել է Ջեքսոնի սիրելի հերոսը` Փիթեր Պենը։
Ջեքսոնը շատ էր սիրում իր ագարակը, նա այստեղ փոքրիկ կենդանաբանական այգի և մի քանի ատրակցիոն ուներ։
Ամենայն հավանականությամբ, Քարդաշյան քույրերը փոփ արքայի ռանչոյում հայտնվել են իրենց քիչ թե շատ հայտնի ծնողների` հայկական ծագում ունեցող փաստաբան հոր` Ռոբերտ Քարդաշյանի և աստղային մոր` Քրիս Հոթերի շնորհիվ։
Քիմը հրապարակել է նկարն ու գրել.
«Չգիտեմ, թե կոնկրետ ինչ էինք անում այնտեղ, բայց մենք այս նկարն արել ենք Նևերլենդ ագարակում»։