Թագավորական ընտանիքի 7 սրամիտ հումորները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թագավորական ընտանիքի 7 սրամիտ հումորները

Վինձորի թագավորական ընտանիքը միշտ էլ աչքի է ընկել իր հումորով։ Ելիզավետա II-ը հաճախ է ծաղր ու ծանակի ենթարկում Քեյթ Միդլթոնին։ Անգամ իր հղիության շրջանում Քեմբրիջի դքսուհին ստիպված էր իր հասցեին լսել թագուհու կատակները։ Ամեն դեպքում Քեյթը ժպիտով է վերաբերում դրան, չէ որ հարազատները չեն ձգտում նրան նեղացնել։

1. Ծննդաբերությունից անմիջապես առաջ թագուհին կատակել էր Քեյթ Միդլթոնի հասցեին՝ ասելով, որ նրան ևս ութ օր է տալիս ծննդաբերելու համար. «Դրանով է պայմանավորված՝ կգնամ արդյոք արձակուրդ»։

2. Նախքան հարսանիքը, թագուհին և Քեյթ Միդլթոնը ստուգում էին՝ արդյոք ամեն ինչ պատրաստ է արարողության համար, երբ մոտեցան հարսանեկան զգեստին, որը հագցված էր անգլուխ մանեկենի վրա, թագուհին, դիմելով Քեյթին, ասաց. «Ահավոր է չէ՞, ահավոր ու սարսափելի»։

3. Առաջին թոռան ծննդից հետո արքայազն Չարլզին հարցրին՝ արդյոք նա երջանիկ է, որ վերջապես պապիկ է դարձել, ինչին նա արձագանքեց. «Շատ՝ հատկապես, երբ թոռներին միշտ կարելի է վերադարձնել ծնողներին»։

4. Երբ արքայազն Հարրին առաջին անգամ տեսավ իր զարմիկին, եղբոր հարցին, թե արդյոք վերջինս ժամանակ կանցկացնի երեխայի հետ, վերջինս ասաց. «Ընտանիքում համալրումը հիանալի է։ Ես միայն հույս ունեմ, որ եղբայրս տեղյակ է, թե որքան թանկ են դայակի իմ ծառայությունները»։

5. Արքայազն Ուիլյամն իր հարսանեկան արարողության ժամանակ փորձում էր հանել լարվածությունն ու անընդհատ կատակում էր։ Օրինակ իր ապագա աներոջն ու հարսնացուին ասում, որ դա ընդամենը «փոքրիկ ընտանեկան գործ է»։

6. Կնոջ հղիության ժամանակ Ուիլյամը անհաջող կատակել էր՝ նրա հասցեին «բուրունդուչյան թշիկներ» արտահայտությունն անելով։ Կատակը բոլորովին դուր չէր եկել Քեյթին, ով շատ լուրջ է վերաբերում իր քաշին։

7. 2012թ. վազքի լոնդոնյան մարաթոնին արքայազն Հարրին խոստացել էր, որ հետագայում կվազեն նաև Ուիլյամն ու Քեյթը։ Երբ այս տարի Հարիին հարցրին, թե որտեղ են իր եղբայրն ու կինը, նա պատասխանեց. «Նա ծեր է, իսկ կինը՝ հղի»։

wnews.am