Հեծանվասպորտը չի ազդում տղամարդկանց սեռական առողջության վրա․ հետազոտություն
Advertisement 1000 x 90

Հեծանվասպորտը չի ազդում տղամարդկանց սեռական առողջության վրա․ հետազոտություն

Տղամարդիկ, որոնք իրենց կյանքը չեն պատկերացնում առանց հեծանիվ վարելու, կարող են վերջապես թեթևացած շունչ քաշել՝ Քալիֆորնիական համալսարանի գիտնականների նոր հետազոտությունը ցույց է տվել, որ հեծանիվ վարելը որևէ բացասական ազդեցություն չունի տղամարդկանց սեռական առողջության վրա ու չի հանգեցնում ոչ սեռական, ոչ էլ ուրոլոգիական խանգարումների։

Այսպիսով, գիտնականները հերքել են այն տարածված առասպելները, որ այդ մարզաձևը էրեկտիլ դիսֆունկցիա է առաջացնում ու միզուղիների ինֆեկցիա։ Հետազոտությունը ցույց էր տվել, որ պրոֆեսիոնալ հեծանվորդների սեռական ու ուրոլոգիական առողջությունը չի զիջում, ասենք, լողորդների ու վազորդների առողջությանը։ Ավելին՝ բարձր ինտենսիվությամբ պարապող հեծանվորդների էրեկտիլ ֆունկցիան նույնիսկ ավելի լավ վիճակում է։

Գիտնականները հույս ունեն, որ իրենց ստացած արդյունքները մարդկանց կդրդեն ավելի ակտիվ զբաղվել հեծանվասպորտով, որը սրտանոթային համակարգի առողջության համար ապահովում է բազմաթիվ առավելություններ, որոնք գերազանցում են ցանկացած ռիսկեր։

Իրենց եզրակացությունները գիտնականները արել են հեծանվասպորտի, լողի ու վազքի ավելի քան 4000 սիրահարների առողջության ուսումնասիրության հիման վրա։ Մարզիկները լրացրել են հարցաշար, որը օգնել է գնահատել սեռական խանգարումները ու շագանակագեղձի խնդիրները, նաև հասկանալ միզուղիների ինֆեկցիաների պատմությունը, հեծանիվ վարելու հետ կապված անհարմարության զգացողությունների ու բնորոշ խանգարումների հաճախությունը։

Հետազոտության մասնակիցներին հարցրել են այն մասին, թե հեծանիվների ինչ տեսակ են նրանք գործածում, ինչպիսի նստատեղեր ու ինչ անկյան տակ, ինչքան ժամանակ են անցկացնում հեծանիվի վրա նստած, նաև՝ թե ինչ ոճով են վարում հեծանիվը։ Պարզվել է, որ հեծանվորդների սեռական ու ուրոլոգիական առողջությունը միանգամայն համադրելի է լողորդների ու վազորդների առողջության հետ։

med.news.am