Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։20-ի սահմաններում Mercedes մակնիշի 34VR394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի 1-ին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում վիճակում հայտնվել անտառում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը։
Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Սերյոժա Ղալթախչյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Դիլիջաի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, ձյուն չի եղել։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: