Միջքաղաքային և երևանյան ուղևորափոխադրում իրականացնող որևէ ընկերություն չի դիմել պետական պատասխանատու գերատեսչություններին ուղևորավարձի բարձրացման հայտով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը նշեց, որ միջքաղաքային տրանսպորտի սակագների բարձրացման հայտ չեն ստացել: Ինչ վերաբերում է Հրազդան-Երևան երթուղուն, ապա այն կրկին սպասարկվում է 400 դրամով: «Բանակցությունների արդյունքում ծառայությունը մատուցվում է 400 դրամով, թեև մրցույթով շահած սակագինը 500 դրամ է»,-ասաց Անահիտ Առաքելյանը:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությանպետ Արթուր Գևորգյանն էլ մեր այն հարցին, թե Երևանի քաղաքապետարանը մինչ այս պահն արդյոք ստացե՞լ է հայտ որևէ կազմակերպությունից Երևանում քաղաքում ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման վերաբերյալ, պատասխանեց` ոչ: