«Սանչեսը կլինի Մխիթարյանի գործարքի մի մասը, այլ տարբերակ չի կարող լինել». Մխիթարյանի գործակալ
Advertisement 1000 x 90

«Սանչեսը կլինի Մխիթարյանի գործարքի մի մասը, այլ տարբերակ չի կարող լինել». Մխիթարյանի գործակալ

Անգլիական  «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ  Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան հաստատել է այն տեղեկությունը, որ հայ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Լոնդոնի  «Արսենալ»:

««Մանչեսթերը» չի ստորագրի Սանչեսին, քանի  Մխիթարյանը չի համաձայնել տեղափոխվել «Արսենալ»: Միկին դեռ որոշում չի կայացրել:

Նա միայն լավ մտածելուց հետո որոշում կկայացնի: Միկին ունի 2,5 տավա պայմանագիր, այնպես որ, միայն ինքը գիտի, թե որ տարբերակն է իր համար ավելի հարմար:

Սանչեսը կլինի Մխիթարյանի գործարքի մի մասը, այլ տարբերակ չի կարող լինել»,-  հայտարարել է Ռայոլան՝ նշելով, որ ոչ թե Մխիթարյանն է Սանչեսի գործարքի մաս, այլ՝ հակառակը:

Սիրարփի Աղաբաբյան