Ուզբեկստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սամվել Բաբայանը ցմահ հեռացվել է երկրում ցանկացած ֆուտբոլային գործունեությունից։ Այդ մասին հաղորդում է Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՈՒՖՖ) մամուլի ծառայությունը։
«Գործադիր կոմիտեն համապատասխան որոշումն ընդունել է հունվարի 15-ին», — նշված է հաղորդագրության մեջ։
Ֆեդերացիայի տվյալների համաձայն` Բաբայանը թիմում ֆուտբոլիստների ընդունելիս հիմնվել է միայն «խնամիության» վրա։ ՈՒՖՖ-ն վստահեցնում է, որ նա հաշվի է առել միայն ծանոթ ֆուտբոլիստներին և անտեսել այլ փորձառու մարզիչների և փորձագետների կարծիքներն ու խորհուրդները։
Բացի այդ, Բաբայանին մեղադրում են հավաքականը մարզելու հարցում անպատասխանատու մոտեցում ցուցաբերելու մեջ։ Հաղորդագրության համաձայն` 2018թ-ի աշխարհի առաջնության ընտրական խաղերի ժամանակ նա թիմում կարգուկանոն չի հաստատել, չի վերահսկել խաղացողների ֆիզիկական վիճակը։