
hy.wikibooks.org-ը ներկայացրել է համացանցում տարածված քերականական սխալների ցանկը, կողքը նշելով ճիշտ տարբերակը, իսկ լեզվի պետական տեսչության աշխատակից Անի Եսայանը, Facebook-յան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Հարգելի խմբագրություն, «Վիքիգրքում» տեղ գտած լեզվական սխալների ներկայացումը շատ ողջունելի է: Սակայն կան սխալներ, որոնք վիճելի են և այնքան էլ, մեղմ ասած, սխալ չեն: Նպատակահարմար կլինի հրապարակելուց առաջ խորհրդակցել մասնագետի հետ»: