Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար կարճ հրահանգների ցանկ է հայտնվել Facebook-ում (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հենրիխ Մխիթարյանի երկրպագուների համար կարճ հրահանգների ցանկ է հայտնվել Facebook-ում

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում հայ կիսապաշտպանի երկրպագուները հրաժարվում են Manchester United անգլիական ֆուտբոլային ակումբի բաժանորդագրությունից և սեղմում են «Arsenal»-ի էջի «հավանել» կոճակը։

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համաձայնեցրել է «Արսենալի» տեղափոխվելու գործարքի պայմանները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մխիթարյանը «Արսենալում» շաբաթական 130 հազար ֆունտ ստեռլինգ է ստանալու` գումարած բոնուսները։ Պայմանագիրը ստորագրվում է 4 տարով։

Հայաստանի հավաքականի ավագը կդառնա Լոնդոնի չիլիացի կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու գործարքի մասը։