Երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը՝ ռեփեր Jay-Z-ը, ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քանյե Ուեսթի նորածին դստերն ադամանդե թևնոց են նվիրել: Այդ մասին հայտնել է The Mirror-ը:
«Երեք թվի տեսքով փորագրված զարդը, որը ստեղծվել է ոսկերիչ Լորեյն Շվարցի կողմից, արժե ավելի քան 20 հազար դոլար: Ադամանդներով դրվագազարդված թևնոցի փորագրությունը նշանակում է, որ երեխան երրորդն է դարձել Ուեսթի և Քարդաշյանի ընտանիքում: Նշվում է, որ զույգը շատ է ուրախացել նվերով:
Ավելի վաղ տեղեկացվել է, որ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և երաժիշտ Քանյե Ուեսթը ծնող են դարձել երրորդ անգամ:
«Քանյեն և ես ուրախ ենք հայտնելու մեր առողջ, գեղեցիկ դստեր լույս աշխարհ գալու մասին»,- գրել է Քարդաշյանը իր բլոգում: Նա շնորհակալություն է հայտնել փոխնակ մորը, որը կրել է երեխային:
Աստղերն արդեն ունեն որդի և դուստր՝ Սեինթը և Նորթը:
Հեռուստաաստղը որոշել է փոխնակ մայր վարձել այն բանից հետո, երբ բժիշկներն իրեն հայտնել են, որ երրորդ հղիությունն սպառնալիք կներկայացնի իր կյանքի և առողջության համար: