
Երևանում տեղացած ձյունը զվարճացրել էր նաև Երևանի կենդանաբանական այգու արջուկներին: Այգու պաշտոնական էջը տեսանյութ է ներկայացրել, որում երևում է, թե ինչպես են ձյան տակ խաղում արջուկները:
Ձմռան սեզոնին կենդանաբանական այգու դռները բաց են այցելուների համար 10։00- 17։00-ն, կենդանիների մեծ մասը ցուցադրվում է, իսկ ջերմասեր կենդանիներն առայժմ բնակվում են իրենց համար նախատեսված ձմեռանոցներում:
Կապիկներն էլ ցուցադրվում են ժամը 12։00- 14:00-ն, քանի որ ցրտադիմացկուն չեն: Նրանք նախորդ տարվա այս ժամանակահատվածում առհասարակ դուրս չէին գալիս:
Փիղը ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս ազատավանդակի փակ հատվածից ու շրջում, առայժմ չեն ցուցադրվում նաև կատվազգիները: