Հարթակ հաղորդման հյուրն է 168 Hours ժամ թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի ժուռնալիստների միության նոր նախագահ Սաթիկ Սեյրանյանը: Սաթիկ Սեյրանյանը ժուռնալիստների միության նախագահ ընտրվեց նախորդ տարեվերջին: Կառույցը տևական ժամանակ գտնվում էր «լուսանցքում», գործնականում կատարելով զուտ ցուցանակային դերն, որն ավելի շատ ծառայում էր իշխանությանը: Վերակենդանացնել և վերաիմաստավորել կառույցն ու այն ծառայեցնել մեդիադաշտի խնդիրների լուծմանը, ընդ որում խորքային, համակարգային լուծումներ գտնելու համար:
Խնդիր, որ կառույցի նոր նախագահ Սաթիկ Սեյրանյանի առաջ է և ինչպես է նա պատրաստվում լուծել այն, ինչ ճանապարհով և տեսլականով: Հակոբ Բադալյանը Սեյրանյանի հետ զրուցել է այդ, և մեդիադաշտի լայն խնդիրների թեմայով: Սաթիկ Սեյրանյանն ասում է, որ, ստացած «ժառանգությունն» այնպիսին է, որ ամենևին առիթ չէ ընտրության կապակցությամբ իրեն շնորհավորելու համար:
Հայկական մեդիադաշտը Հայաստանում իշխող համակարգից դուրս չէ և չի կարող դիտարկվել առանձին, ըստ այդմ իր վրա կրում է համակարգից բխող խնդիրները և ազդեցությունը, որպես հետևանք մի շարք արատներով հանդերձ: Մյուս կողմից, այդ խնդիրների գոնե իր մասով լուծումը կախված է հենց մեդիադաշտից, այնտեղ գործող սուբյեկտներից: Միևնույն ժամանակ, դաշտը բազմաշերտ է և տարածական, դրանով հանդերձ լրջորեբն աղավաղված, ինչը առաջին հերթին հենց իշխանությանն է տալիս դաշտը պարբերաբար մանիպուլյացնելու և կառավարելու հնարավորություն: Ինչ անել այդ խնդիրները հաղթահարելու համար, ինչպես լուծել որոշակիորեն անկախ ռեսուրսների խնդիրը այն դեպքում, երբ Հայաստանի տնտեսությունն ազատ չէ և չկան այսպես ասած ազատ ռեսուրսներ:
Սաթիկ Սեյրանյանն անդրադարձել է այդ հարցերին, դրանց լուծման գործում Ժուռնալիստների միության հնարավոր դերին, նախատեսվող կամ դիտարկվող փոփոխություններին, իմաստային, ֆունկցիոնալ թարմացումների անհրաժեշտությանը՝ թե դաշտի մասնագիտական, որակական աճի, թե իրավական պաշտպանվածության, թե ռեսուրսային խնդիրների առավել նպատակային ու հասցեական լուծումների անհրաժեշտության մասով: Սաթիկ Սեյրանյանը կարծում է, որ պետք է հասնել վիճակի, երբ դաշտը չի բնորոշվի այսպես ասած մեկ սանրի կտավով, իսկ իշխանությունը ստիպված կլինի հարգել մեդիան: