Հազը և կրծքավանդակում ցավերը թոքերի քաղցկեղի ամենևին միակ ախտանիշները չեն. կան նաև ուրիշ, պակաս ակնհայտ ախտանիշներ, որոնց մասին քչերը գիտեն:
Մատների վերջավորությունների մեծացում
Հիպերտրոֆիկ թոքային օստեոարտրոպատիայով հիվանդների մոտ հաճախ նկատվում է մատների վերջավորությունների մեծացում և հաստացում: Այս նույն խնդրին է բախվում թոքերի բրոնխիալ խողովակների քաղցկեղով 100-ից 5 մարդ: Այս ուռուցքների տարատեսակը հաճախ հանդիպում է թոքերի խոշորբջջային քաղցկեղով մարդկանց մոտ: Սակայն ոմանց մոտ մատների հաստացումը նկատվում է, ոմանց մոտ՝ ոչ, ուստի այս ախտանիշով կամ դրա բացակայությամբ որևէ եզրակացություն կատարելը սխալ է:
Դեմքի և պարանոցի այտուց
Թոքերի քաղցկեղի նշան կարող է լինել նաև դեմքի ու պարանոցի այտուցը: Այն հաճախ առաջանում է ուղեղից սրտին արյուն մատակարարող երակների վրա թոքերի ուռուցքի ճնշման հետևանքով:
Մշտական հոգնածություն
Մարդուն աշխատել և ամենօրյա գործերը կատարել թույլ չտվող մշտական հոգնածությունը մեծ թվով օնկոլոգիական հիվանդությունների, այդ թվում՝ թոքերի քաղցկեղի դասական ախտանիշներից մեկն է: Նման հոգնածության պատճառը քիմիական նյութերն են, որոնք ուռուցքն արտադրում է արյան մեջ: Այս նյութերը բացասաբար են ազդում արյան մեջ թթվածնի մակարդակի վրա:
Ցավ ոսկորներում
Ուռուցքաբանների ամերիկյան ասոցիացիայի տվյալներով՝ մեջքի կամ ազդրերի ցավը հաճախ վկայում է թոքերի քաղցկեղի մասին: Նման ցավը հաճախ առաջանում է այն ժամանակ, երբ քաղցկեղն արդեն մետաստազներ ունի և տարածվել է մարմնի այլ հատվածներ:
Կալցիումի բարձր մակարդակ
Թոքերի քաղցկեղի մի քանի տարատեսակների դեպքում արյան մեջ կալցիումի մակարդակն աճում է, քանի որ ուռուցքը ոսկրերից կալցիումի արտահոսք է առաջացնում դեպի արյուն: Արյան մեջ կալցիումի ավելցուկը քնկոտություն է առաջացնում, իսկ որոշ դեպքերում կոմայի և անգամ մահվան է բերում: