Այսօր ձեզ ենք ներկայացնում մի քանի հնարավորություններ Viber-ի մասին, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր մարդ, ով օգտագործում է այս հավելվածը։
1.Անտեսանելի
Բավական է կարգավորումներ կարգավիճակում հեռացնել «ցանցում է» բաժինը։ Ոչ ոք չի տեսնի, որ դուք օնլայն եք։
2. Հաղորդագրությունները ստուգելու կարգավիճակը
Եթե ձեր զրուցակիցը չպետք է տեսնի, որ նրա կողմից ուղարկված հաղորդագրությունը արդեն դիտվել է ձեր կողմից, ապա կարգավորման բաժնում մտեք «անվտանգությունը» և գտեք ծանուցումների մասին կետը։ Պարզապես կասեցրեք հաղորդագրությունները դիտելու ֆունկցիան։
3. Մի ծանրաբեռնեք հեռախոսի հիշողությունը
Viber-ի ֆայլերը ավտոմատ կերպով մնում են հեռախոսի մեջ։ Որպեսզի ավելորդ անգամ չմաքրեք ձեր սարքը այդ ամենի պատճառով, պարզապես մտեք կարգավորման բաժին և անջատեք մուլտիմեդիայի պահպանումը պատկերասրահում ֆունկցիան:
4. Հաղորդագրությունների կրկնօրինակումը փոստում
Ինչպես միշտ ամեն ինչ շատ պարզ է և այն պետք է անել կարգավորման բաժնում։ «Զանգերը և հաղորդագրությունները» հեշտությամբ կարող եք ուղարկել փոստ, եթե կա անհրաժեշտություն պահպանել հաղորդագրությունը։
5. Թաքցնել գլխավոր նկարը
Արգելեք ընդհանուր մուտքը լուսանկարներին և ոչ ոք չի կարող այն նայել։ Կարգավորումների բաժնում անջատեք այն ֆունկցիան, որ գլխվավոր լուսանկարը կարող են դիտել բոլորը՝ միացնելով « ոչ ոք» ֆունկցիան։
6. «Օգտագործում է հավելվածը»
Որպեսզի անծանոթ կոնտակտները չտեսնեն, որ դուք գրանցված եք Viber-ում, հեռացրեք կարգավորումների բաժնից «օգտագործում է հավելվածը»։
7. Գաղնտաբառի տեղադրում
Ոչ, այս հարցում Viber-ը մեզ չի կարող օգնել։ Սակայն կան բազմաթիվ հավելվածներ, որոնց միջոցով դուք կարող եք գաղտնաբառ դնել Viber-ի վրա։
hay-info.ru