
Մինչև չհայտվեց մեկը, ով այլ դիտանկյուն ընտրեց
Հանս Հոլբեյն Կրտսերը մեծանուն գերմանացի նկարիչ է: Պարզվում է, «Դեսպանները» կտավում նկարիչը գաղտնի ուղերձ է հղել գալիք սերունդներին: Ուշադիր նայելով նկարին, ճոխ հագուգապով տղամարդկանց ոտքերի մոտ անսովոր ձգված առարկա է երևում: Երկար ժամանակ ոչ մեկի մտքով չի անցել, որ եթե պատկերի այդ հատվածը անկյան տակ նայել, կպարզվի, որ գանգ է պատկերված:
Դրանով նկարիչը փորձել է բացահայտել կյանքի ու մահվան մասին իր վերաբերմունքը. երբ իրերին ընդունված դիտանկյունից ես նայում, ապա մահի գաղափարը լղոզված է թվում, իսկ երբ դիտանկյունը փոխում ես, տեղի է ունենում ճիշտ հակառակը…