Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ՝ 66-ամյա Միշա Ավոյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 PR 964 համարանիշի ավտոմեքենայով Շիրակի մարզի Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու այդ պահին նշված հատվածում ծառայություն կատարող ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Դավիթ Մարգարյանն ու Միխայիլ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Անիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Նարեկ Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, ով տեղում ղեկավարում էր քննչական աշխատանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com