Վարդան Ալոյան. «Վազգեն Սարգսյանն այն եզակի մարդկանցից էր, որ հատուկ եկել էր այցելելու նրան ամերիկյան հիվանդանոցում»
Advertisement 1000 x 90

Վարդան Ալոյան. «Վազգեն Սարգսյանն այն եզակի մարդկանցից էր, որ հատուկ եկել էր այցելելու նրան ամերիկյան հիվանդանոցում»

Վարդան Ալոյանը, անդրադառնալով Տիգրան Հակոբյանի գրառմանը, Facebook-ի իր էջում գրել է.

«Իմ կողմից ուզում եմ ավելացնել, որ մի քանի տարի առաջ Արմեն Սարգսյանին ես հանդիպեցի Ռոդոսի համաժողովին:

Երեկոյան հայկական պատվիրակությունը հավաքվել էր մի գավաթ սուրճի: Եվ այն հանդիպման ժամանակ, երբ խոսք էր գնացել Արմեն Սարգսյանի պաշտոնանկության շուրջ խոսակցությունների մասին, նա ասաց, որ Վազգեն Սարգսյանն այն եզակի մարդկանցից էր, որ հատուկ եկել էր այցելելու նրան ամերիկյան հիվանդանոցում, որտեղ բուժվում էր էքս-վարչապետը և հետաքրքրվել, ինչով կարող է օգնել:

Ի դեպ, այդ համաժողովին Արմեն Սարգսյանի ելույթը նվիրված էր համամարդկային արժեքներին: Ելույթից հետո նրան հատուկ շնորհակալություն էր հայտնել թարգմանիչը, ասելով, որ 10 տարվա ընթացքում նա լսել ու թարգմանել էր բազմաթիվ հայտնի մարդկանց ելույթներ, բայց Սարգսյանի ելությը ամենահետաքրքիրն էր»:



Նման նյութեր