Վերջերս Կիանու Ռիվզն Facebook-ի իր էջում ստատուս էր գրել, որը պայթեցրել էր համացանցը:
«Տեսնու՞մ եք այս մարդկանց… աշխատանքի են վազում, ոչ մի բան աչքներին չի երևում: Հաճախ առօրյայի ճահիճն այնպես է քաշում, որ մոռանում ենք մի պահ կանգ առնել, զգալ կյանքը, կյանքի բացառիկությունը: Մենք այս վազքի մեջ դառնում ենք իսկական զոմբի: Բարձրացրեք ձեր աչքերը, դեն նետեք ականջակալները, ողջագուրվեք, ցանկացած անցորդի հետ… առաջարկեք ձեր օգնությունը… ապրեք յուրաքանչյուր ակնթարթ այնպես, ասես այն վերջինը լինի:
Քչերը գիտեն, որ մի քանի տարի առաջ սարսափելի դեպրեսիայի մեջ էի: Ոչ մեկին այդ մասին չեմ ասել: Ելքն ինքս պետք է գտնեի: Եվ հասկացա՝ մարդը, որ ինձ հանգիստ չէր տալիս ՝ ես ինքս եմ:
Մեր կյանքի ամեն մի պահ անգին է: Ընդունեք այս փաստը: Ոչ մի երաշխիք չկա, որ վաղվա օրը գալու է: Այնպես որ ապրեք ներկայով:
Հուսով եմ կկիսվեք իմ գրառմամբ, որ գոնե այս տոնական օրերին սերը ավելանա: Հրաժեշտ եմ տալիս»:
bewithklabs.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը