Այս կինը 1 տարում իր երկրի պետական բյուջե է վերադարձվել 200 միլիոն եվրո, քրեական գործեր հարուցել 6000-ից ավելի պաշտոնյաների նկատմամբ
Advertisement 1000 x 90

Այս կինը 1 տարում իր երկրի պետական բյուջե է վերադարձվել 200 միլիոն եվրո, քրեական գործեր հարուցել 6000-ից ավելի պաշտոնյաների նկատմամբ

Վահրամ Թոքմաջյանը Facebook-ում գրել է.

«Նկարում պատկերված կինը Լաուրա Կովեշին է: Կարող եք Լաուր, նույնիսկ, որոշների սիրելի ձևով՝ Լավուր ասել, բայց դա ոչինչ չի փոխում: Լաուրա Կովեշին Ռումինիայի Ազգային հակակոռուպցիոն տնօրինության (ԱՀՏ) ղեկավարն է:

Նրա ղեկավարման ընթացքում, կոռուպցիայի մեղադրանքով քրեական գործեր են հարուցվել 6000-ից ավելի չինովնիկների նկատմամբ: 90 տոկոս դեպքերում, մեղքն ապացուցվել է: Մեղադրյալների թվում են եղել նախկին վարչապետ, նախարարներ, դատավորներ, դատախազներ և այլք:

Միայն մեկ տարվա՝ 2015-ի նրա գործունեության արդյունքում, երկրի պետական բյուջե է վերադարձվել 200.000.000 եվրո: Ամեն տարի, այդ թիվն աճում է: Նա իրականում ռումինացի չինովնիկների սարսափն է:

Ունի հիփոթեքով վերցրած երկու սենյականոց բնակարան: Անցյալ տարվա դեկտեմբերին, դեռ հիփոթեքը չէր փակել: Հիմա՝ չգիտեմ: Իսկ դուք ուրախանում եք, երբ 600 դոլլար կաշառք ստանալու համար դատավոր են ձերբակալում»

 



Նման նյութեր