Քիչ առաջ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրից Հայաստանի քննչական կոմիտե տեղափոխվեց Լոռու մարզի Ալավերդի քաղաքի բնակիչ, բազմաթիվ քրեական պատմություններով հարուստ, «Ալավերդցի Վահագն» մականվամբ Վահագն Աբգարյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս քննչական կոմիտե տեղափոխվեց ձեռնաշղթայված վիճակում, որտեղից էլ տղափոխվելու է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, ով կասկածվում է 2017 թվականին Ալավերդի քաղաքում Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ։
Նրա աջ ձեռքը համարվող, Ալավերդիում հայտնի «Արկո» մականունով Արթուր Մնացականյանը նույնպես ձերբակալվել է սպանությանը օժանդակելու, իսկ մյուս կասկածյալ Արմեն Հարությունյանը՝ սպանությանը անդամակցելու կասկածանքով։ Ըստ տեղեկությունների՝ նշված անձինք նույնպես տեղափոխվել են ՀՀ քննչական կոմիտե։