Դերասան Վահագն Գալստյանի և դերասանուհի Շուշան Ղազարյանի ամուսնալուծության մասին ասեկոսեները վաղուց էին շրջանառվում, սակայն վերջնական պատասխան ստացան միայն վերջերս, երբ Վահագնը լուսանկար հրապարակեց նոր ընտրյալի` 28-ամյա Լուսինեի հետ։ Սա քննարկումների տեղիք տվեց, թե զույգն ամուսնալուծվել է Լուսինեի պատճառով։ Tert.am Life-ի հետ զրույցում Վահագնն ասաց, որ այդպես չէ և մանրամասներ պատմեց։
«Ես վաղուց եմ ամուսնալուծվել։ Թող չվերագրեն, թե իմ նոր ընտրյալը կապ ունի ամուսնալուծությանս հետ։ Նա բարոյական մարդ է, ինչպես ես։ Մարդիկ մտածում են, թե Լուսինեն տուն է քանդում։ Ուզում եմ բարձրաձայնել, որ այդպիսի բան չկա։ Ես Լուսինեին հանդիպել եմ իմ ամուսնալուծությունից բավականին հետո։ Նա նորմալ հայուհի է։ Ես վատ եմ զգում, որ իրեն այսպիսի բաներ են վերագրում»,- ասաց դերասանը։
Վահագնը հայտնեց, որ պատրաստվում է երկրորդ անգամ ընտանիք կազմել. «Ես ինքս ընտանիքի մարդ եմ և չեմ պատկերացնում ինձ առանց ընտանիքի։ Ընտանիքը եկեղեցուց ուժեղ բան է։ Մարդը պետք է ընտանիքը հասկանա, որպեսզի կարողանա եկեղեցի գնալ»։
Վերջին շրջանում քննարկումներ կային, թե դերասանը կապ չունի իր երեխաների հետ։ Նա նշեց, որ երեխաների հետ մշտական կապի մեջ է։ «Նրանք ինձ հետ չեն ապրում, սակայն երեկ տղաս էր ինձ մոտ, առաջին օրը` դուստրս։ Ես ցմահ իրենց հայրն եմ, ոչ ոք չի կարող խոչընդոտել դրան,- ասաց նա ու հավելեց, որ ապագա կինն էլ շատ լավ է կեզու գտնում իր երեխաների հետ,– Շատ հիանալի է, որ Լուսինեն ու երեխաներս շատ լավ, ջերմ հարաբերություններ ունեն։ Ես հետամուտ կլինեմ, որ այդ տաքուկ անկյունը մնա։ Ես հիացած եմ իրենց շփմամբ»։
Ինչ վերաբերում է նախկին կնոջ` Շուշանի հետ հարաբերություններին` Վահագնը ասաց. «Նա իմ երեխաների մայրն է։ Ես ոչ միտ տեղ չեմ փնովում նրան, չեմ էլ ուզում։ Ես իմ երեխաներին լուրջ եմ վերաբորում` ամեն դուստր իր հայրիկի բարոյական հայելին է, ամեն տղա իր հոր զենքը։ Ես կողմ եմ նորմալ, սոլիդ հարաբերություններին, իսկ ինչ վերաբերում է անձնականին, ամեն ինչ վերջացած է»։