Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նկատեցի՞ք թե ինչու Ալիևը գնաց «զիջման»
Երեկ Հայաստանի ու Ադրբեջանի նախարարների միջև հանդիպում է տեղի ունեցել։ Հանդիպման ընթացքում սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։ Վերջապես մի կոնկրետ քայլ։ Սա նշանակում է, որ կողմերը Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմավորվածություններից մեկի մասով արդեն իսկ սկզբունքային համաձայնություն ունեն։
Բայց ամեն ինչ տենց հեշտ չէ։
Նկատել եք, որ վերջին ժամանակահատվածում Ադրբեջանը դիվերսիոն ներթափանցման փորձերի առանձնապես չի դիմում։ Չի կարողանում։ Դա պայմանավորված է հայկական կողմի զգոնությամբ և նորագույն տեխնոլոգիաներով հագեցվածությամբ՝ շփման գծի ողջ երկայնքով։ Վերջին փորձի ժամանակ՝ նախորդ փետրվարին, Ադրբեջանը 5 զոհ տվեց, իսկ տեսանյութը լայն տարածում գտավ։
Նկատել եք նաև, որ Կասպրշիկի հետ բոլոր տեսակի հանդիպումների ժամանակ քննարկվում է բացառապես շփման գծում տիրող իրավիճկը։ Ինչո՞ւ, որովհետև Կասպրշիկը մոնիթորինգ անողն է։
Նկատենք, որ եթե դիվերսիան անիմաստ է, ապա Կասպրշիկի գրասենյակի կարողությունների ընդլայնումը (մանդատ, մոնիտորինգ, հստակ աշխարհագրություն) ԵԱՀԿ-ի կողմից շփման գծում հրադադարի խախտումներն արձանագրող հետաքննության մեխանիզմի ներդրումը Ալիևի համար պարտադրված քայլ է։ Քայլ ձիով»։