1. Մեր կամքն ամենազոր է, և մեր կյանքում շատ բան իրականում կախված է հենց մեր կամքի ուժից: Մեր ողջ կյանքում մենք պետք է զարգացնենք մեր կամքի ուժը:
2. Իրականում գոյություն ունի Բարձրյալի կամքը: Այն իշխում է ամեն ինչի վրա և ոչ միշտ է համընկնում մեր կամքի հետ: Այդ պատճառով էլ կարևոր է փնտրել և գտնել սեփական կամքի և Բարձրյալի կամքի ռեզոնանսը:
3. Հոգ պետք է տանել առաջին հերթին` սեփական անձի մասին: Ամեն առավոտը պետք է սկսվի այն մտքից, թե ինչ կարող ես այսօր դու անել քեզ համար: Անհրաժեշտ է օրական գոնե 3 ժամ հատկացնել միայն ինքդ քեզ ու քո կարիքներին:
4. Կյանքի մեջ առանձնահատուկ իմաստ չկա: Հենց այդ պատճառով էլ կարելի է և պետք է ինքնուրույն իմաստ դնել կյանքի մեջ, քանի դեռ այն հետաքրքիր է: Պետք է չվախենալ նորանոր իմաստներ հորինելուց՝ հիշելով, որ այդ ամենը խաղ է:
5. Պետք է ձգտել անել այն, ինչ հետաքրքիր է, շփվել միայն նրանց հետ, ում հետ լավ է, հաճելի ու հետաքրքիր է:
6. Երբ ինքդ ես հաստատում քո կարգուկանոնը, այն քեզ զարդարում է, առողջացնում ու հարստացնում:
7. Պետք է փնտրել ու գտնել հոսքեր, որոնք կհասցնեն ցանկալի արդյունքին:
8. Հարկավոր է ժամանակին հրաժարվել այն բանից, ինչն արդեն սպառել է իրեն:
9. Պետք է անել այն, ինչ բոլորն են անում, բայց այնպես, ինչպես դեռ ոչ ոք չի արել:
10. Հարկավոր է հնարավորինս շատ ծանոթանալ ու ճանաչել նոր հաջողակ մարդկանց, ովքեր նվաճումների են հասել տարբեր բնագավառներում: Պետք է շրջապատը անընդհատ համալրել խելացի ու հաջողակ մարդկանցով ու կապ պահել նրանց հետ:
11. Անընդհատ սովորիր հետաքրքիր ու օգտակար լինել նրանց համար, ովքեր հետաքրքիր ու օգտակար են քեզ:
12. Ընտանիքը կարևոր է. ընտանիք ստեղծիր, ամրացրու, ընդլայնիր ու սիրով լցրու այն:
13. Մարդիկ ոչ լավն են, ոչ էլ վատը: Նրանք այնպիսին են, ինչպիսին այժմ պետք է լինեն, հենց այս պահին:
14. Ինչպես դու, այնպես էլ ես, կամ ինչպես ես, այնպես էլ դու: Մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես նրանք՝ քեզ, սակայն 1-2 անգամ սխալվելու հնարավորություն, այնուամենայնիվ, տուր:
15. Սովորիր ճանաչել ու հարգել մարդկանց իրական մտադրությունները, հասկանալ նրանց գործողությունների պատճառները:
16. Ամեն կերպ խրախուսիր այն, ինչ ծաղկում ու աճում է:
17. Քո տարածքն ազատիր այն ամենից, ինչը վաղուց հնացել է:
18. Սերն իրականում ու հաստատապես գոյություն ունի:
19. Սերը միշտ էլ այն է, ինչ մենք նրա մասին մտածում ենք: Եթե մտածում ենք, որ սերն ուրախություն է, ուրեմն այն հենց ուրախություն էլ կլինի, իսկ եթե՝ տառապանք, տառապանք էլ կպարգևի:
20. Որքան մեծանում ես, այնքան սեփական մարմնիդ ավելի շատ պետք է ուշադրություն դարձնես, հոգ տանես ու մարզես այն ամեն օր:
21. Ստացիր հնարավորինս շատ իրական, այլ ոչ՝ երևակայական փորձ:
22. Կյանքի իմաստներից մեկը սիրել սովորելն է: Մեր ողջ կյանքում աշխարհը դա է սովորեցնում, ինչպես կարողանում է:
23. Նայիր գեղեցիկին, լսիր գեղեցիկը, հպվիր գեղեցիկին հնարավորիս շատ:
24. Երաժշտությունը բարձրագույն ուժերի գոյության միակ իրական, կոնկրետ ապացույցն է:
25. Երբեմն լռելը խոսելուց լավ է:
26. Նայիր ու լսիր՝ առանց եզրակացություններ անելու:
27. Փողն աշխարհում առավել, քան բավարար է, այդ պատճառով էլ ես կարող եմ ստանալ ցանկացածս գումարը:
28. Փողն է ինձ ծառայում, այլ ոչ թե՝ ես նրան: Փողը սոսկ գործիք է, ոչ տեր: Ինձ շատ գործիքներ են պետք, քանի որ ես փառահեղ պլաններ ունեմ:
29. Փողն ինքնին հետաքրքիր բան է:
30. Փողը հիանալի դեղամիջոց է ցանկացած վախի դեմ:
31. Լավ վճարիր նրանց, ովքեր լավ են կատարում իրենց աշխատանքը:
32. Մի սակարկիր ու զեղչեր մի խնդրիր:
33. Աշխատելը հաճելի է, և, բացի դրանից, նաև կազդուրիչ է:
34. Հաճույք ստացիր գործընթացից, կենտրոնացիր արդյունքի վրա ու մի շեղվիր ամեն հիմար բանից:
35. Կերակուրը պետք է ծառա լինի, այլ ոչ իշխան: Ես ինքս կարող եմ գիտակցաբար որոշել, թե ինչ, երբ ու որքան ուտել:
36. Կեր ամենապարզ ու ամբողջական սննդի փոքր չափաբաժիններ:
37. Շատ, օրական 3-4 լիտր տաք ջուր խմիր:
38. Շուրջդ առանց անհրաժեշտության շատ բան մի լցրու:
39. Հակասությունը զարգացնում է:
40. Կարդա միայն այն, ինչը չես կարող չկարդալ: Գրքերին զգուշորեն մոտեցիր, քանի որ նրանց օգուտը գերագնահատված է, իսկ վնասը՝ թերագնահատված: Գիրքը հաճախ ոչ այնքան գիտելիքի, որքան վտանգավոր մտահանգումների ու պաթոլոգիկ ներշնչանքների աղբյուր է: Հիշեք, որ այժմ քիչ չեն հոգեպես անառողջ հեղինակները:
41. Մենք նմանվում ենք նրանց, ում հետ շատ ժամանակ ենք անցկացնում: Այլ կերպ ասած՝ մեզ կերտում է մեր շրջապատը: Հիշիր այդ մասին, երբ շփվում ես մարդկանց հետ:
42. Տուր քեզ այն լավագույնը, ինչին այժմ ձեռքդ հասնում է:
43. Անընդհատ սովորիր հաճույք ստանալ:
44. Հոգ տար ուղեղիդ մասին բոլոր հնարավոր եղանակներով, որպեսզի այն դեռ 50 տարի էլ հոգ տանի քո մասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը